ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացը. ՀՀ ՊՆ


ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացը. ՀՀ ՊՆ

  • 24-07-2021 11:52:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ:
 
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:
 
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառող սպաներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ: Շնորհավորանքի խոսքեր են հնչել նաև ՊԱՀՀ-ի ղեկավարության և դասախոսների կողմից:
 
Հանդիսավոր արարողության ավարտին ուսումնառողները ստացել են ավարտական վկայագրեր: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play