Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել

Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել

  • 24-07-2021 12:33:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել 13 հայ ռազմագերիներին եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման, որը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատավճռում նշված է, որ «պատիժը կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջանից»: Հայ ռազմագերիների դեմ հարուցած քրեական գործերն ու դատավարությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եւ ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի նորմերին։
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս նշել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլո՛ր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են, քանի որ գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, եւ հիմա էլ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Իսկ այն, որ հակամարտությունն ավարտված չէ, վկայում են Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, վերջերս նաեւ Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած գործողությունները։
 
Հայ ռազմագերիներին «ահաբեկչության, դիվերսիոն եւ այլ հանցավոր գործողությունների մեջ մեղադրելով» եւ դատապարտելով՝ Ադրբեջանը նաեւ խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն՝ պետք է իրականացվեր ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում:
 
Այնինչ դրա փոխարեն Ադրբեջանը կեղծ հիմքերով մեղադրանքներ է ներկայացրել եւ դատապատել ազատազրկման։ Ի դեպ, դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 22-ին, հրապարակվել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավճիռը, որին դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ դրանից հետո, ըստ դատավճռի, Դուբակովը «ենթակա է Ադրբեջանից բռնի վտարման»: Հիշեցնենք, որ Դուբակովին մեղադրանք էր ներկայացվել Հայաստանի կողմից «անօրինական զինված կազմավորումների կազմում Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար»: Այս ամենի համատեքստում չափազանց կարեւոր իրադարձություն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված վճիռն ընդդեմ Ադրբեջանի։
 
Դրանով արձանագրվել է, որ Ադրբեջանը խոշտանգել եւ ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել եւ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում նշված է, որ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին վճռի վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հիշեցնենք, որ Արթուր Բադալյանն անհետացել էր 2009 թ. մայիսի 9-ին՝ գերեվարվելով ադրբեջանական ուժերի կողմից:
 
Նրա գտնվելու վայրն անհայտ է եղել ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների համար մինչեւ 2010 թ. նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից գրանցվել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: 2011 թ. մարտի 17-ին գերիների փոխանակման շրջանակներում նա ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ: Արթուր Բադալյանը ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում, որտեղ ենթարկվել է դաժան խոշտանգումների եւ հոգեկան տառապանքի: «Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով վճիռը կարող է հիմք դառնալ այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելիս։ Ադրբեջանական հանցագործ ձեռագիրը չի փոխվում, զսպող գործոններից լավագույնը պատասխանատվության ենթարկելն է։
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը