Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայողը Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վերջինս տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայողը Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վերջինս տեղում մահացել է

  • 24-07-2021 13:22:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


Shamshyan.com. Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պահպահվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը