Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ. ՀՀ ԱԻՆ


Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ. ՀՀ ԱԻՆ

  • 24-07-2021 13:58:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
 
Պարզվել է, որ հայտաբերվածը «Ֆ-1» տեսակի՝ առանց պայթուցիչի, մարտական, ձեռքի նռնակ է (կոռոզիայի ենթարկված): 
Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն