Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում. ԱԻՊԾ


Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում. ԱԻՊԾ

  • 24-07-2021 14:07:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: 
 
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ: 
 
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից: 
 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն