ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի միացյալ պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի միացյալ պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին

  • 24-07-2021 16:26:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ հանդիպեց վերջերս Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց նշանակված Ստեփան Դիոնին։
 
Հայկական պատվիրակությունը ողջունեց պարոն Դիոնի նշանակումը՝ իբրև Հայաստանում Կանադայի հետագա ներկայացվածությունն ապահովելու գործում կարևոր քայլ։ Հանձնախմբի կողմից նշվեց առկա խնդիրների այն մեծ շրջանակը, որին ներկայումս բախվում է Երևանը, և այն առանցքային դերը, որը Կանադան կարող է ունենալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում:
 
Չնայած այն հանգամանքին, որ պարոն Դիոնի առաքելությունը հիմնականում ուղղված է հայկական ժողովրդավարության ամրապնդմանը, հայկական պատվիրակությունը նաև շեշտեց Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական վարչակարգերի կողմից Հայաստանի անվտանգության դեմ ստեղծած մարտահրավերների լուծման առաջնահերթ կարևորությունը, քանի որ դրանք առաջացնում են ներքին անկայունություն և Հայաստանում ժողովրդավարության խոչընդոտներ։ Ընդգծվեց, որ առանց օգնելու Երևանին լուծել իր անվտանգային մարտահրավերները, գործնականում անհնար կլինի դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի կառավարման գործընթացում:
 
Հայ դատի պատվիրակությունը կարևորեց Կանադայի կողմից Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ուղղակի ներդրումների միջոցով բարձր մակարդակի բարձրացնել երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը: 
 
Պատվիրակությունը ողջունեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների բարելավմանը միտված Կանադայի հանձնառությունը` հատկապես ներկայիս իշխանությունների գործողությունների ավտորիտար միտումների, քաղաքական ընդդիմության հետ անառողջ հարաբերությունների, վերջին ընտրարշավի բացասական հռետորաբանության, անկախ ու պաշտպանված դատական համակարգ և քաղաքացիական ծառայություն ունենալու անհրաժեշտության լույսի ներքո: 
 
Հանդիպման ավարտին Հայ դատի ներկայացուցիչները պարոն Դիոնին ներկայացրեցին առաջարկությունների նախնական ցուցակ և պայմանավորվեցին շարունակել կառուցողական ներգրավվածությունը:
 
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն