ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ


ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ

  • 24-07-2021 16:41:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն երեքշաբթի օրը որոշում կկայացնի ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը և վերապատրաստման աջակցությունն արգելափակելու վերաբերյալ փոփոխությունը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությունը թույլատրել - չթույլատրելու վերաբերյալ:
 
Փոփոխության վերաբերյալ բանաձևը ղեկավարում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոուն կրտսերը, կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և հանրապետական Ջուդի Չուն:
 
Հաստատման դեպքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, կքվեարկի հաջորդ շաբաթ փոփոխության հարցով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության մասին օրինագիծը (H.R.4373) քննարկելիս:
 
Հեղինակ`Մարի Կոստանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play