Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին․ ՀՀ ԱԻՆ


Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին․ ՀՀ ԱԻՆ

  • 24-07-2021 17:05:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում քաղաքացին հեռացել է զրուցարան-տաղավարում գտնվող խմբի մյուս անդամներից և չի վերադարձել։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ․) Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հարակից տարածքից հեռացել է ձորի ուղղությամբ և չի վերադարձել։
 
Փրկարարները ձորում (մոտ 100 մ) հայտնաբերել են Ա․ Գ․-ի դին, դուրս բերել այն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն