ԵԽԽՎ-ը հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ


ԵԽԽՎ-ը հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ

  • 24-07-2021 17:48:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ ԵԽԽՎ-ը սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:
 
Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը, ով փաստահավաք առաքելությամբ հաջորդ շաբաթ` հուլիսի 26-28-ը այցելելու է Ադրբեջան:
 
Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության, եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:
 
«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին», - հաղորդում է Վեհաժողովը, հավելելով, - «այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:
 
Թեև նոյեմբերի 9-­ի հայտարարության 7-րդ կետի համաձայն, ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Առայժմ, սակայն, այս ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի արվել: Ավելի վաղ` մայիսից, իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play