Հրդեհ Դավթաշեն թաղամասում. ՀՀ ԱԻՆ


Հրդեհ Դավթաշեն թաղամասում. ՀՀ ԱԻՆ

  • 26-07-2021 11:09:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 25-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին, մարվել՝ 15։17-ին։ Այրվել են տան տանիքը և հացաբուլկեղենի խանութը՝ գույքով (ընդհանուր 110 քմ)։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play