Բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք


Բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

  • 26-07-2021 11:52:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք:
 
Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում): 
 
 Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ:
 
Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն