Բաքուն բացեց խաղաքարտերը. «հաղթանակը» ապահովել է Մոսկվան

Բաքուն բացեց խաղաքարտերը. «հաղթանակը» ապահովել է Մոսկվան

  • 26-07-2021 13:18:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Վերջին օրերի հիստերիան մոսկովյան ու Բաքվի զլմ-ներում, որոնց առիթը ԵԽ նախագահ Միշելի այցն էր Երեւան՝ «Արեւմուտքի դավադրության» ֆոնով, ուշադրության է արժանի նաեւ նոր բացահայտումներով: Ավելի ճիշտ, դրանք հաստատում են նախկինում արված պնդումները, հատկապես Ալիեւի Մոսկվա այցից հետո, որտեղ հայտարարվեց Հայաստանի հարցում Մոսկվա-Բաքու լիակատար համաձայնության մասին:
 
Չկա Լեռնային Ղարաբաղ՝ «Ադրբեջանի» տնտեսական գոտեվորման մասին Ալիեւի հրամանագրից հետո, նշանակում է՝ չկա նաեւ կարգավիճակի հարց, Եռակողմ հայտարարությունը, կամ կապիտուլյացիայի մասին ակտը, այդ թվում սահմանազատման պարտավորություններով, Հայաստանին պարտադրվել է Նիկոլ Փաշինյանի վրա այլ ճնշումներ գործադրելու միջոցով, պատերազմը կարող էր շարունակվել, բայց Ալիեւը չէր ցանկանում նոր զոհեր, Ռուսաստանը չի համաձայնվի մավրի վիճակին եւ թույլ չի տա Արեւմուտքին պոկել Հայաստանը, Հայաստանն Արեւմուտքին անցնելու դեպքում Ալիեւը կկորցնի ամեն ինչ՝ մասնավորապես այս թեզերն են ընկած քարոզչական նոր արշավի հիմքում:
 
Բաքուն լիովին բացել է խաղաքարտերը, իսկ մամուլը հեղեղած ամենօրյա հիստերիկ հռետորաբանությունն ամենեւին նման չէ հաղթող կողմի կեցվածքի: Դա բնական է՝ «հաղթանակը» սկուտեղի վրա Մոսկվան նվիրել է Բաքվին, այստեղից էլ՝ ամենօրյա հղումները Ռուսաստանի հետ համաձայնություններին, որպես հայկական կապիտուլյացիայի երաշխավորի: Իր հերթին, այդ նյարդայնությունը գալիս է նրանից, որ ամեն ինչ կախված է մազից՝ Երեւանի ստորագրությունից, որի դեպքում միայն կարող է լեգիտիմացվել «կապիտուլյացիայի ակտը»:
 
Ի՞նչ են մտադիր դրան հակադրել «իշխանական հարսանիքների սեզոնը» բացած իշխող խումբն ու դրան պառլամենտում օր ու արեւ չտալու խոստում տված ընդդիմությունը: Խորհրդարանը վերածելու են հայկական դիմադրության կենտրոնի՞, թե նախորդ ամիսների անմակարդակ «բանավեճերն ինստիտուցիոնալացնելու» հարթակի: Կա՞ն դիմադրության գաղափարաբանության ու մեխանիզմների նվազագույն պատկերացումներ:
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը