Ջեյհուն Բայրամովի խոսքով` «Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»


Ջեյհուն Բայրամովի խոսքով` «Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»

  • 26-07-2021 14:40:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի պնդմամբ` պաշտոնական Երևանը չի արձագանքում խաղաղ համաձայնագրի կնքման՝ Բաքվից հնչող կոչերին։ Այս մասին ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
 
«Ադրբեջանը տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր է գործադրում, ձեռնարկում է խաղաղ համաձայնագրի կնքման համար [անհրաժեշտ] բոլոր քայլերը։ Հայաստանը, ցավոք սրտի, այս հարցում կառուցողական դիրքորոշում չի դրսևորում», - հայտարարում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։
 
Բայրամովի խոսքով. «Նման վերաբերմունքը հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին։ Իրավիճակը ճիշտ օգտագործելու և միջազգային օրենքները պահպանելու դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել», - հայտարարում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play