Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը. ՀՀ ԱԺ


Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը. ՀՀ ԱԺ

  • 26-07-2021 15:00:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
 
Օրակարգում.
 
1.Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
2.Ազգային ժողովի նախագահի ընտրություն
3.Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
4.Մշտական հանձնաժողովների ստեղծում
5.Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
6.Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
7.Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն