Արարատի մարզպետարանը հերքել է հակառակորդի կողմից Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ կրակելու լուրը


Արարատի մարզպետարանը հերքել է հակառակորդի կողմից Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ կրակելու լուրը

  • 26-07-2021 15:08:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Արարատի մարզպետարանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզպետարանն այս մասին հաղորդագրություն է տարածել: 
«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
 
Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։
 
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը