Վրաստանն այլևս չի կարող դիմակայել նոր սահմանափակումներին. Ղարիբաշվիլի


Վրաստանն այլևս չի կարող դիմակայել նոր սահմանափակումներին. Ղարիբաշվիլի

  • 26-07-2021 16:11:48   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի մասին և հայտարարել, որ Վրաստանն այլևս չի կարող դիմակայել նոր սահմանափակումներին և արգելքներին, հայտնում է Aliq.ge-ն: 
 
Վարչապետն ընդգծել է` ստեղծված իրավիճակից ելնելով երկիրը փակել և «լոքդաուն» հայտարարել չի ​​նախատեսվում: Ըստ Ղարիբաշվիլիի` նրանք ընտրել են մեկ այլ տարբերակ՝ համաճարակի կառավարում: Վարչապետի խոսքով՝ սահմանափակումներն արդարացված չեն լինի, քանի որ դրանք կվնասեն երկրի տնտեսությանը:
 
«Մեր երկիրը չի կարողանա դիմակայել նոր սահմանափակումներին, ավելին՝ դա կվնասի մեր երկրի տնտեսությանը, ինչը կհանգեցնի լրացուցիչ միլիարդավոր դոլարների պարտք վերցնելուն, որը վճարելու են մեր քաղաքացիները: Ուստի, սիրելի ընկերներ և քաղաքացիներ, որպեսզի այս ամենը չկրկնվի, խնդրում եմ որ բոլորդ պատվաստվեք», — ասել է Ղարիբաշվիլին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play