Արցախի ՊՆ-ը հերքում է Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումների մասին տեղեկությունները

Արցախի ՊՆ-ը հերքում է Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումների մասին տեղեկությունները

  • 26-07-2021 17:29:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունները:
 
«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»,- նշում են Արցախի ՊՆ-ից:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն