Հայաստանում նույնպես շրջանառվում է հնդկական «Դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան


Հայաստանում նույնպես շրջանառվում է հնդկական «Դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան

  • 26-07-2021 17:50:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանում, իհարկե, առկա է կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, հայտնում  է Հայկական ժամանակը
 
Նրա խոսքով՝ հնդկական շտամը մեր երկրում շրջանառվում է, քանի որ Հայաստանի օդային սահմանները բաց են այն երկրների հետ, որտեղ դա հայտնաբերվել է:
 
«Մենք ունենք օդային բաց սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ դեռևս շտամի սեկվենավորման նմուշներ չկան:
 
Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր՝ սեկվենավորվում են փորձանմուշներ քովիդի նոր շտամը Հայաստանում հայտնաբերելու համար:
 
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որը առողջապահության նախարարությունը անվանեց «Դելտա», ի հայտ եկավ Հնդկաստանում, որտեղ վերջին ամիսներին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ ծայրահեղ իրավիճակ էր: Նոր շտամը տարածված է արդեն 90-ից ավելի երկրներում: Վարակի նոր տեսակը անհանգստացնում է ԱՀԿ-ին, քանի որ այն շատ ավելի արագ է տարածվում աշխարհով մեկ: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն շեշտում է՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ մինչև օրս հայտնաբերված պատվաստանյութերը արդյունավետ են վարակի այս նոր տեսակի դեմ պայքարելու համար, ինչպես կորոնավիրուսի մյուս շտամների դեպքում:
 
Աշխարհում այժմ տարածված է կորոնավիրուսային հիվանդության 4 շտամ, որոնց ԱՀԿ-ն անվանել է ըստ հունական այբուբենի: Բրիտանական շտամը, որը տարածվեց 2020 թվականի նոյեմբերից, ստացել է «Բետա» անվանումը: 2020 թվականի դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածված շտամի անվանումը «Ալֆա» է: «Գամա» անվանումը ստացել է այս տարվա մայիս ամսին Բրազիլիայում հայտնաբերված բրազիլական շտամը: 4-րդը Հնդկաստանում հայտնաբերված «Դելտա»-ն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը