Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին


Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին

  • 26-07-2021 19:05:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
Փոխգնդապետի ընտանիքի անդամները,  մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի  ներկայացուցիչները, մարտական ընկերներն ու զինվորականներն այցելել են հերոսի շիրիմին, կատարվել է հոգեհանգստի կարգ։
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել է մեծ հայրենասերի, անփոխարինելի զինվորականի անցած մարտական ուղին ու հերոսական պայքարը, նրա անմնացորդ նվիրումը Հայրենիքին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն