ԱՄՆ դեսպանը այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին


ԱՄՆ դեսպանը այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

  • 26-07-2021 18:30:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից: 
 
Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում: 
 
Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի,  ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։   
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն