Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը կմրցեն երկու հայ մարզիկներ

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը կմրցեն երկու հայ մարզիկներ

  • 26-07-2021 20:10:51   | Հայաստան  |  Սպորտ

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը:
 
Ծանրամարտի կանանց մրցաշարի B ենթախմբում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /: Մեկնարկը` Երևանի ժամանակով 07:55 -ին: 
 
Տղամարդկանց  լողի 100 մետր ազատ ոճում իր ունակությունները կդրսևորի  Արթուր Բարսեղյանը: Սկիզբը ՝ ժամը 14:00-ից:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի  17 պատվիրակներից երեքը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները:
 
Խաղերը հաջող են սկսել և մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով եզրափակիչի  ուժեղագույն ությակում ելույթ կունենա օգոստոսի 2-ին և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ / : Նա 1 / 8 եզրափակիչում, հուլիսի 31  - ին կմրցի  ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեևի հետ:
 
Հաջորդիվ Հայաստանի մյուս պատվիրակների մրցելույթները կլինեն:
 
Օլիմպիական խաղերի երրորդ օրը Ճապոնիայում մոտենում է ավարտին: Առայժմ մեդալներ են  նվաճել 45 երկրների ներկայացուցիչներ:
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը
25-09-2021 10:00 | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне
25-09-2021 17:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне