Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք


Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք

  • 26-07-2021 21:05:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
 
Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա, այն ունեցել է 2.2 մագնիտուդ:
 
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Նոր Խաչակապ, Արջահովիտ գյուղերում` 2 բալ ուժգնությամբ»,- նշում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն