Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները. ՀՀ քննչական կոմիտե


Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները. ՀՀ քննչական կոմիտե

  • 27-07-2021 10:44:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն