ՍՄԱՐԹ գյուղի համայնքապետարանի բացումը Դեբետում

ՍՄԱՐԹ գյուղի համայնքապետարանի բացումը Դեբետում

  • 27-07-2021 12:22:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 31-ին տեղի կունենա Լոռու մարզի Դեբետ գյուղի վերանորոգված ու վերափոխված համայնքապետարանի բացումը, որ ներառում է ընդհանուր աշխատանքային տարածքը, հանդիպումների սրահը և ժամանակակից գրադարանը՝ Գրադարակ Դեբետը։
 
Բացման արարողությանը ներկա կլինեն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ու «Գրադարակ գրադարաններ» հասարակական կազմակերության համահիմնադիր և տնօրեն Արուսիկ Զեյնալյանը։ Համայնքապետարանի վերակառուցումն ու Գրադարակ Դեբետի հիմնումն
իրականացվում է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում, որը հավակնում է դառնալ գյուղական համայնքի համապարփակ զարգացման օրինակելի մոդել։
 
Համայնքապետարանի՝ ժամանակակից, տեխնիկապես հագեցած հանդիպումների սենյակն ապահովում է բոլոր նպաստավոր պայմանները համայնքապետարանի և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև հանդիպումների, առցանց, արագ աշխատանքային
քննարկումների համար։ Շինարարությունն արժեցել է 14.000 ԱՄՆ դոլար։
 
Իսկ համայնքապետարանի անձնակազմի ընդհանուր աշխատանքային տարածքը, որի շինարարությունն արժեցել է շուրջ 43.000 ԱՄՆ դոլար, ստեղծում է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
 
Բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարանը կառուցվել է Լոռու մարզի Դեբետի գյուղի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում Դեբետի համայնքապետարանի, ՔՈԱՖ-ի, «Գրադարակ գրադարաններ» հասարակական կազմակերպության համագործակցության
արդյունքում։ Բացի զուտ գրադարան լինելուց, այն նաև կլինի սեմինարների, աշխատարանների ու տարբեր միջոցառումների անցկացման հարմարավետ վայր։
 
Գրադարանը, որ զբաղեցնում է 100 քմ տարածք, ունի սրահներ միջոցառումների և հանդիպումների համար, ինչպես նաև փոքրիկ սենյակ լռության պայմաններում աշխատելու կամ ուսանելու համար։ Այն նախատեսված է միաժամանակ 3-6 տարեկան երեխաների, 7-17 տարեկան դպրոցականների ու 18-ից բարձր անձանց համար, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչ, պրոյեկտոր, էկրան,  բարձրախոսներ, խոսափող, յուրահատուկ ու հարմարավետ կահույք։ Գրքերի քանակն աստիճանաբար կաճի՝ 400-ից հասնելով մինչև 4000 անուն գիրք։ Գրադարանի կառուցման և կահավորման բոլոր ծախսերը հոգացել է ՔՈԱՖ-ը, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ն ապահովելու է հաստատության շարունակական ու սահուն գործառնությունը՝ այդ թվում գրադարանավարի մեկ հաստիքի ապահովումը, որը կհամալրվի տեղաբնակ մասնագետի կողմից։ Իսկ Դեբետի համայնքապետարանն էլ ապահովելու է գրադարանի շաբաթական 7 օր հասանելիությունն ու հոգալու է գործառնական ծախսերի մի մասը։ Նախագծի արժեքը կազմում է 40,000 ԱՄՆ դոլար։
 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման
երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու,
Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
 
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը:
 
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը
25-09-2021 10:00 | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне
25-09-2021 17:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне