Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ


Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ

  • 27-07-2021 12:41:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Shantnews.am. Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Պետդեպի կայքում նշվում է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձր է համարում Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։
 
Պետդեպը նաև խորհուրդ է տալիս ամերիկացիներին չայցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում պարբերաբար հնչող կրակոցները, հրետանային համակարգերի կիրառումներն ամեն տարի մահվան և վիրավորումների պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող ճանապարհներից»,-ասված է հաղորդագրության մեջ։
 
Նշվում է, որ ամերիկյան կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններով ապահովել Արցախ այցելած ԱՄՆ քաղաքացիներին՝ մուտքի սահմանափակումների պատճառով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը