Երևան-Սևան մայրուղում սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ


Երևան-Սևան մայրուղում սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ

  • 27-07-2021 13:31:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am. Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:
 
Առողջապահության նախարարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել նշված ճանապարհահատվածում: 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին՝ ժամը 16:00-22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 08:00-22:00-ը, սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոնի», «Չարենցավանի բժշկական կենտրոնի», «Հրազդանի բժշկական կենտրոնի» և Գեղարքունիքի մարզի «Սևանի բժշկական կենտրոնի» շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը