Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը 7-րդն էր Օլիմպիական խաղերում


Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը 7-րդն էր Օլիմպիական խաղերում

  • 27-07-2021 16:18:35   | Հայաստան  |  Սպորտ

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում  այսօր  մեր մարզիկներից առաջինը մրցելույթ ունեցավ  Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից: 
 
Երկամարտում նա ցույց տվեց  205 կգ / 95 կգ +110 կգ / և զբաղեցրեց 7-րդ տեղը:
 
Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Սին Չուն Կուոն / Չինաստանի Տայպեյ /, Պոլինա Գուրևան / Թուրքմենիա/ և  Միկիկո Անդոհը / Ճապոնիա /:
 
Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր  Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ կելնի  օգոստոսի 3-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play