ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը


ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

  • 27-07-2021 16:41:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով: Ըստ բողոք ներկայացրած անձի՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ եղբայրը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն, այնտեղ նրան ցուցվել է վիրահատություն, որը տևական ժամանակ է՝ չի կազմակերպվում:
 
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ, և բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
 
Արդարադատության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են կալանավորված անձին անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որից հետո կազմակերպվել է վերջինիս վիրահատությունը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն