Մոսկվան երկակի ստանդարտներ է կիրառում. մի ոտքը ԵԱՀԿ Մինսկի խմբում է, մյուս կողմից էլ Անկարայի հետ նոր ստատուս քվո է ստեղծում. Շահան Գանտահարյան


Մոսկվան երկակի ստանդարտներ է կիրառում. մի ոտքը ԵԱՀԿ Մինսկի խմբում է, մյուս կողմից էլ Անկարայի հետ նոր ստատուս քվո է ստեղծում. Շահան Գանտահարյան

  • 27-07-2021 17:05:02   | Հայաստան  |  Քաղաքական



Տարածաշրջանում ռազմաքաղաքական քարտեզի փոփոխություն է եղել այն առումով, որ Թուրքիան այսօր Հարավային Կովկասում համաձայնեցված ներկայություն ունի, Մոսկվայի հետ ռազմաքաղաքական գործողություններ է իրականացնում: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
 
«Թուրքիան Հարավային Կովկաս է թափանցել մեծ դռներով` Մոսկվայի թույլտվությամբ: Ես նկատի ունեմ նաև այն համատեղ կենտրոնը, որը 44-օրյա պատերազմից հետո հաստատվեց Աղդամում, և որտեղ Թուրքիան ինչ-որ տեսքով խաղաղապահ առաքելություն է  իրականացնում: 
 
Հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո շատ է խոսվում Երևանի` Ռուսաստանից կախյալության խորցման միտումների մասին: Պետք է նկատենք նաև, որ հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանն էլ խորացյալ կախվածություն ունի Թուրքիայից: Այսօր փաստ է, որ Բաքուն կորցրել է իր արտաքին քաղաքականություն կիրառելու բոլոր առաձգականությունները, տոտալ կորուստի մասին է  խոսքը: Հատկապես վերջին օրերին Էրդողանը հայտարարեց, որ փուլ առ փուլ նա գնում է համաթուրքական գաղափարի իրագործման ճանապարհով: Պարզ է, որ Ադրբեջանն էլ ամեն քայլափոխին դրսևորում է իր կախյալությունը Թուրքիայից: 
 
Այս հարցում Մոսկվան երկակի ստանդարտներ է կիրառում. Մոսկվայի մի ոտքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է, իսկ մյուս ոտքով Անկարայի հետ նոր ստատուս քվո է ստեղծել: Բայց միշտ չէ, որ այս երկվությունը պետք է մանևրելու տեղ տա Մոսկվային, և նա կարող է հայտնվել նաև շահերի բախման կիզակետում»,- ասաց Գանտահարյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական