Կորոնավիրուսով վարակման թվերը ռեկորդային են Վրաստանում


Կորոնավիրուսով վարակման թվերը ռեկորդային են Վրաստանում

  • 27-07-2021 18:49:08   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3666 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 407 689 է, գրում է Aliq.ge-ն: 
 
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1335 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 376 088 մարդ:
 
Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 5 731:
 
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8,68 %:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play