Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները


Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները

  • 27-07-2021 19:16:59   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հանդիպումը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը
 
Ըստ «Ինտերֆաքս»-ի, հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Անցած երկուշաբթի օրը Կարապետյանը հեռախոսով զրուցել է Շոյգուի հետ:
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո վարչության փոխանցմամբ, «զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը