Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը

  • 27-07-2021 20:00:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը թայ-բրեյքում մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդ պարտիայում հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց: Երկու պարտիաների ընդհանուր 1,5:0,5 հաշվով Մարտիրոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:
 
Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Գոհար Արշակյանը
17-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Գոհար Արշակյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ են Աշոտ Կոշկակարյանը և Արթուր Արմինը
17-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ են Աշոտ Կոշկակարյանը և Արթուր Արմինը

Նոյյան Տապան. հյուրն է Արթուր Մովսիսյանը
17-09-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արթուր Մովսիսյանը