Սոցհարցում. Թուրքիայում իշխող ուժի ցուցանիշը կտրուկ նվազել է


Սոցհարցում. Թուրքիայում իշխող ուժի ցուցանիշը կտրուկ նվազել է

  • 27-07-2021 20:16:59   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Europe Elects»-ը հրապարակել է «Area» ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Ըստ սոցհարցման արդյունքների, նվազել է իշխող ուժի և վերջինիս հետ դաշինք կազմած աջ ծայրահեղականների քաղաքական աջակցության ցուցանիշը, հայտնում է Ermenihaber.am-ը: 
 
Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեին խորհրդարանական ընտրություններ։ 
 
Սոցհարցման մասնակիցների 35.2 տոկոսը հայտնել է, որ ընտրություններին կքվեարկի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին, իսկ 10 տոկոսն իր ձայնը կտա իշխող ուժի հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը կազմած «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ): 
 
Հարցման մասնակիցների 23,7 տոկոսը նշել է, որ պատրաստ է քվեարկել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), 14.4 տոկոսը՝ ազգայնական ուղղվածության «Լավ» կուսակցության (İyi Parti), 10.1 տոկոսը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը