Արագ արձագանքման խումբը 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի անտառային հողերում. Ռոմանոս Պետրոսյան


Արագ արձագանքման խումբը 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի անտառային հողերում. Ռոմանոս Պետրոսյան

  • 27-07-2021 21:54:02   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 
 
«Այսօր խորհրդակցություն եմ անցկացրել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։
 
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության  գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
 
Քննարկել ենք անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները,ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։
 
✅Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։
✅ Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ,որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում  շաբաթվա բոլոր օրերին  24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։
Քննարկել ենք ծառայության ստեղծման մանրամասները,  հայտնել եմ ակնկալիքներս ծառայությունից․ այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։
✅ Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն