ՈՄԱ գումարտակը սպասում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամանին․ Վովա Վարտանով


ՈՄԱ գումարտակը սպասում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամանին․ Վովա Վարտանով

  • 28-07-2021 10:38:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. «Ողջ Մնալու Արվեստը» ՌՀ ՀԿ ղեղակավար Վովա Վարտանովի հայտարարությունը:
 
««ՈՄԱ» գումարտակի մարտիկներին հորդորում ու պահանջում եմ ժամանակավորապես չբացակայել ՀՀ տարածքից, մշտապես լինել հասանելի, ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում տեղեկացնել իրենց վաշտերի հրամանատարներին:
 
ՈՄԱ գումարտակը սպասում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամանին:
 
Տարածքային վաշտերին հրամայում եմ իրենց գործողությունները համաձայնեցնել տեղական զորահրամանատարության հետ»:
 
Հավելենք, որ «Ողջ Մնալու Արվեստը» մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից և նպատակն ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։
 
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
 
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
 
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
 
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
 
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը