ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ շփման գծում հրադադարի ռեժիմը կվերականգնվի. ՀՀ ՊՆ


ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ շփման գծում հրադադարի ռեժիմը կվերականգնվի. ՀՀ ՊՆ

  • 28-07-2021 11:54:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
 
Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
 
Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։
 
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play