ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն բացեցին փակագծերը. ագրեսիա Հայաստանի դեմ, եռակողմ փաթեթի չեղարկում

ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն բացեցին փակագծերը. ագրեսիա Հայաստանի դեմ, եռակողմ փաթեթի չեղարկում

  • 28-07-2021 13:51:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ «Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը»։
 
Մոսկվան ու Բաքուն Հայաստանին պարտադրում են «դեմարկացիոն ու խաղաղության պայմանագրերը», մայիսի 12-ից ի վեր կիրառելով Բաքվի զինված ներխուժումների պրակտիկան: Այն, որ դա արվում է Մոսկվայի առաջնորդությամբ, արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, Մոսկվայում Պուտին-Ալիեւ համաձայնություններից հետո: Մոսկվան Բաքվի ներխուժումների միջոցով Հայաստանում ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը Սոթք-Խոզնավար գծով, որին Լրագիրը բազմիցս անդրադարձել է: Բաքվի ներխուժումների աշխարհագրությունը համընկնում է Լավրովյան պլանով նախատեսված «անվտանգության միջանցքներին»:
 
Մոսկվայում տեղի է ունենալու ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների բանակցությունը, դատելով ՊՆ հաղորդագրությունից՝ հենց «դեմարկացիայի» հարցով: Բանակցության նախօրեին Բաքվի զինված հարձակումը Հայաստանի դեմ նույնպես «նվիրված է» այս թեմային: Դատելով մայիսի 12-ից ի վեր կիրառվող սխեմայից, Մոսկվան ու Բաքուն համաձայնեցրել են զորքերի փոխադարձ տեղակայման վայրերը (դրա մասին է վկայում ռուս զինվորականների օրերս կատարած այցը հենց Սոթքի հատված՝ տեղակայման նպատակով), կամ էլ առնվազն համաձայնեցվում է ռուսական զորքի տեղակայման վայրը, Բաքուն էլ ինչքան կարող է՝ վերցնում է:
 
Հայաստանի բանակը մինչ այժմ չէր դիմադրում այս ներխուժումներին, անսալով Մոսկվայի պահանջին: Երասխում իրավիճակի լարումից հետո ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ թույլ չեն տալու դիրքային փոփոխություններ:
 
Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ն երեկվա հայտարարությամբ ձեւակերպեց այն հիմքերը, որոնք Հայաստանին թույլ են տալիս դուրս գալ ծանր պարտավորվածություններից, հստակ արձանագրելով եռակողմ փաթեթի դրույթների խախտումները Բաքվի կողմից: Իր հերթին, ՊՆ հաղորդագրությունները հստակ արձանագրում են Հայաստանի դեմ զինված ագրեսիայի փաստը: Տվյալ պարագայում, դրան տրամաբանորեն պետք է հետեւեն ինքնապաշտպանության կազմակերպումը եւ միջազգային լեգիտիմ կառույցներին, նախեւառաջ ՄԱԿ ԱԽ-ին դիմումը: Պաշտպանությունը կարծես թե կազմակերպվում է, մնում է դիմելու հարցը, որի նշաններն առայժմ չեն երեւում: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»։ Դրա մեջ մտնո՞ւմ է ՄԱԿ ԱԽ-ին դիմելը:
 
Հապաղելու եւ ակնարկներ անելու պրակտիկան սպառել է իրեն, եւ գործնական քայլեր են անհրաժեշտ: Դրանց բացակայությունն ու «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» հավաստիացումները կորուստներից զերծ չեն պահում:
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը