Ռուսների մասնակցությամբ Վերին Շորժայի հատվածում բանակցություներ են ընթանում

Ռուսների մասնակցությամբ Վերին Շորժայի հատվածում բանակցություներ են ընթանում

  • 28-07-2021 13:55:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
hetq.am. Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան հատվածում (Սոթք-Վերին Շորժա) սկսված մարտական գործողությունները առավոտյան ՌԴ-ի միջնորդությամբ դադարեցվել են։
 
«Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրքը վերցրել է իր վերահսկողության տակ։ Որոշ ժամանակ անց հայկական զինուժը այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանմանը հետ է շպրտել:
 
Ըստ «Հետքի» նույն աղբյուրի՝ այդ հատվածում այժմ տեղակայվել են ՌԴ զինծառայողներ։ ՊՆ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց. «Ռուսներն այնտեղ են, ժամը 10:40-ից բանակցություններ են ընթանում»։
 
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ  ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ժամը 03:40-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով երկու կողմն էլ կորուստներ ունի։ Հայկական կողմը երեք զոհ և երեք վիրավոր ունի։ Ադրբեջանն իր կորուստների մասին տվյալներ չի հրապարակել։
 
Ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններով Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածներում փորձել են բարելավել իրենց դիրքերը։ Հայկական զինված ուժերի զինծառայողներն էլ դիրքային պաշտպանությամբ կանխել են հակառակորդի առաջխաղացման փորձերը։ Արդյունքում, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել։
 
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվել քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը