Թուրքական պատվիրակությունը Բաքվում է, հուլիսի 29-ին կայցելեն Շուշի


Թուրքական պատվիրակությունը Բաքվում է, հուլիսի 29-ին կայցելեն Շուշի

  • 28-07-2021 17:53:57   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հուլիսի 27-ին Բաքվում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը: Նախքան այդ տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Հանդիպմանն Ալիևը համոզմունք է հայտնել, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ալիևը կարևորել է նաև թուրքական պատվիրակության Շուշի կատարելիք այցը՝ հավելելով, որ հունիսին երկու երկրների միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերություններն էլ բարձր մակարդակի է հասցրել:
 
Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Շուշի կայցելի հուլիսի 29-ին:
 
Ռեպորտաժում նշվել է, որ Բաքվում սպասվող խորհրդարանի նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է «Բաքվի հռչակագիրը»: Հռչակագրի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը