Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ՝ հայկական և ռուսական կողմերի միջև․ եռակողմ հանդիպում տեղի չի ունենալու. Factor.am


Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ՝ հայկական և ռուսական կողմերի միջև․ եռակողմ հանդիպում տեղի չի ունենալու. Factor.am

  • 28-07-2021 18:03:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Իսկ երեկ՝ հուլիսի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Թե ինչ են քննարկել կողմերը փակ հանդիպման ընթացքում՝ դեռևս հայտնի չէ։
 
Առաջիկայում ևս Մոսկվայում հայ-ռուսական ձևաչափով բանակցություններ են նախատեսվում։ Նշենք, որ հուլիսի 26-ին էլ Սերգեյ Շոյգուն և Արշակ Կարապետյանը հեռախոսացրույց էին ունեցել։ Կողմերը քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։
 
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ժամը 10։00-ից դադարեցրել են կրակը։ Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը