Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, հայտարարել է Զախարովան


Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, հայտարարել է Զախարովան

  • 28-07-2021 21:15:25   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանը, որը սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակին «Ղարաբաղում, որտեղ գտնվում են ռուս  խաղաղապահ զորքերը»։
 
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, փոխանցում է Panorama.am-ը: 
 
«Ռուսաստանը շարունակում է զգալի ներդրում ունենալ կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման`ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը: Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն ապահովելու ուղղությամբ։ Իհարկե, Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա, չի նպատստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կառուցմանը, հանգեցնում է երկու երկրների բանկչության շրջանում չարդարացված կորուստների»,- ասել է նա: 
 
Նրա կարծիքով՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
 
«Անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից»,-ասել է Զախարովան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը