Ադրբեջանը կրկին դիմել է սադրանքի. հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ


Ադրբեջանը կրկին դիմել է սադրանքի. հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ

  • 29-07-2021 09:42:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
 
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
 
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն