Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մարգարյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մարգարյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

  • 29-07-2021 11:01:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին: Նամակում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։
 
Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
 
Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը