«Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր


«Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր

  • 29-07-2021 13:11:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան, 29 հուլիսի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  «Կասպերսկի» ընկերությունը 2020-ի մարտից մինչև 2021 թվականի հուլիսը COVID-19-ի թեմայով ավելի քան հինգ հազար խարդախ կայք է գրանցել և կանխել օգտատերերի՝ այդ կայքեր անցնելու ավելի քան մեկ միլիոն փորձ:
 
Չարագործների ամենատարածված սխեմաների թվում են պատվաստումների դեպքում վճարումների և COVID-19-ի զեղչով թեստերի կեղծ առաջարկները: Վերջերս տարածում են գտել կեղծ QR-կոդերի, ռեստորանների և զանգվածային միջոցառումների այցելության սերտիֆիկատների վաճառքի մասին ֆիշինգային հայտարարությունները։
 
2021-ի առաջին կիսամյակում կորոնավիրուսի հետ կապված խարդախ ակտիվության գագաթնակետը եղել է մարտին։ Սակայն, չնայած այն բանին, որ դրանից հետո փորձագետները որոշ ժամանակ փոքր անկում են դիտարկել, հունիսին չարագործները կրկին ակտիվացել են. այս ամսվա ընթացքում ընկերությունը հայտնաբերել և արգելափակել է 14%-ով ավելի շատ ֆիշինգային ռեսուրսներ, քան մեկ ամիս առաջ։
 
«Համավարակի թեմայի հետ կապված խարդախության դեպքերի մեծ մասում չարագործների նպատակն է ստանալ օգտատերերի տվյալները։ Դրա համար հաճախ օգտագործվում է ֆիշինգը. օգտատերն անցնում է հայտարարության կամ նամակի հղմամբ և հայտնվում այն էջում, որտեղ նրան խնդրում են մուտքագրել անձնական տեղեկատվությունը և բանկային քարտի տվյալները։ Ստանալով նման տեղեկություններ, չարագործները կարող են դրանց օգնությամբ, օրինակ, գումար գողանալ հաշիվներից։ Հետևաբար, եթե դուք տեսնում եք COVID-19 թեմայով հաղորդագրություն, մենք խորհուրդ ենք տալիս միշտ մանրազնին ստուգել տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրներում և չթողնել ձեր անձնական տվյալները կասկածելի կայքերում»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության զտման մեթոդների զարգացման բաժնի ղեկավար Ալեքսեյ Մարչենկոն։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն