Շրջակա միջավայրի նախարարությունը իրազեկում է զերծ մնալ Պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից


Շրջակա միջավայրի նախարարությունը իրազեկում է զերծ մնալ Պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից

  • 29-07-2021 13:56:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Իրազեկում
 
Հարգելի՛ քաղաքացիներ, քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։
 
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն