Բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա. մարզպետը բացատրեց՝ ինչու է փակ Կութի մուտքը, չի աշխատում Սոթքի հանքը

Բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա. մարզպետը բացատրեց՝ ինչու է փակ Կութի մուտքը, չի աշխատում Սոթքի հանքը

  • 29-07-2021 14:35:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սոթքի հանքավայրը անվտանգության նկատառումներից ելնելով այսօր եւս չի աշխատում: Կառավարության նիստից հետո այդ մսին լրագրողների հետ զրուցյում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
 
Նա տեղեկացրեց, որ երեկ նույն նկատառումներով աշխատակիցները տարհանվել են, հանքից դուրս է բերվել նաեւ այնտեղ աշխատող տեխնիկայի մի մասը: 
 
«Հանքը, համագործակցված գլխավոր շտաբի կորպուսի հետ, երբ որ անվտանգության խնդիր չի լինի, նորից կսկսեն աշխատել»,- ասաց մարզպետը:
 
Հիշեցնենք, երեկ ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով տարհանվել էին հանքի աշխատակիցները: Գյուղի բնակիչները, սակայն չեն տարհանվել: 
 
Չեն տարհանվել նաեւ Կութ համայնքի բնակիչները, որտեղ սակայն, արգելվում է գյուղի բնակիչ չհանդիսացող քաղաքացիների մուտքը:
 
Պատճառը մարզպետն այսպես բացատրեց. «Գիտեք, Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից մայիսի 13-ից, 14-ից կա որոշակի առաջխաղացում, դրանից ելնելով, հաշվի առնելով, որ սահմանին նախորդ գիշեր գրանցվել էր փոխհրաձգություն, անվտանգության նկատառումներց ելնելով որոշվել է փակել»:
 
Հարցին, իսկ բնակիչների մոտ անհանգստություն չկա՞, չե՞ն տարհանում իրենց երեխաներին՝ Գնել Սանոսյանը պատասխանեց. 
 
«Անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում բնակիչների, բայց մեր բնակիչները պատվով, ամուր կանգնած են, համայնքներում խուճապ չկա, հակառակը՝ երբ փոխհրաձգություն է լինում, խմբերով հավաքվում են, այցելում են զինվորների մոտ առաջարկում՝ ինչի կարիք կա: Այնպես որ թող բոլորն իմանան՝ մեր բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա եւ որեւէ տեղ տեղափոխվելու մասին չեն մտածում»:
 
Անդրադառնալով դպրոցների անվտանգությանը թշնամու թիրախում գտնվող գյուղերում՝ մարզպետը վստահեցրեց, որ եթե դասերի օրերը մոտենան եւ խնդիր լինի՝ կանցնեն հեռավար ուսուցման: 
 
Ինչ վերաբերում է անասուններին եւ արոտավայրերին՝ Սանոսյանը տեղեկացրեց, որ իրականում խոտի խնդիր կա ոչ միայն հակառակորդի թիրախավորումների հետեւանքով, այլեւ երաշտի:
 
«Այս տարի ամբողջ հանրապետությունում կա խոտի պակաս, որը ենթադրում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Որոշ տեղերում կորպուսի հետ համագործակցված (լրացուցիչ ուժեր է դրել կորպուսը, այն վայրերում, որը ենթադրվում է, որ կարող է անվտանգ չլինել) կազմակերպվում է անասունների արածեցման, խոտի հնձման աշխատանքներ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Ակնաբուժական միջազգային համաժողով
24-09-2021 10:00 | Իրադարձություն

Ակնաբուժական միջազգային համաժողով

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը
24-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը