Եթե ՀԱՊԿ-ում անհնար լինի, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ. Փաշինյան


Եթե ՀԱՊԿ-ում անհնար լինի, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ. Փաշինյան

  • 29-07-2021 15:23:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
 
«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, և ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն»,- ասաց Փաշինյանը։
 
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ գործունեության իրավակարգավորումներով։
 
«ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը», ասաց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play