Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման

  • 29-07-2021 16:08:30   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական սադրանքներ և այլ հանցավոր գործողություններ կատարելու մեջ»։ Այս մասին գրում է Interfax.az-ը, փոխանցում է Panorama.am-ը: 
 
Ըստ քրեական գործի նյութերի՝ «2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության արդյունքում զինադադարի հասնելուց հետո հայկական զինված կազմավորումները գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և դիրքեր են գրավել Հադրութ գյուղի հյուսիս-արևմուտքում գտնվող անտառապատ տարածքում»։
 
Դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին։ Նշվում է, որ հայ ռազմագերիները  «պատիժը կրելուց հետո պետք է արտաքսվեն Ադրբեջանից»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը