Կարո՞ղ ենք Թուրքիայի դեմ նույն զենքերով հաջողության հասնել, ո՛չ, ուրեմն պետք է մարտավարությունը փոխենք. Ալեքսան Մինասյան

Կարո՞ղ ենք Թուրքիայի դեմ նույն զենքերով հաջողության հասնել, ո՛չ, ուրեմն պետք է մարտավարությունը փոխենք. Ալեքսան Մինասյան

  • 29-07-2021 17:50:11   | Հայաստան  |  Քաղաքական



 
44-օրյա պատերազմից 8 ամիս է անցել, սակայն մենք դասեր չենք քաղել և պաշտպանական համակարգում փոփոխություններ չենք իրականացրել: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Վերելք» կուսակցության նախագահ, «Մոնթե  Մելքոնյան» ռազմական վարժարանի հիմադիր, գնդապետ Ալեքսան Մինասյանը:
 
«Ամիսներ են անցել, սակայն նույնիսկ ամրաշինական կառուցների որակը չի բարձրացվել և նույնիսկ ընթացք չկա նման ծրագրերի, որի արդյունքում պետք է պաշտպանենք մեր 18-ամյա զինվորին: Այսօր մենք նորից ու նորից պատրաստ չենք պատերազմի. մենք թույլի կարգավիճակով սպասում ենք , թե ինչ կլինի: Բայց մենք ինքներս պետք է այնքան ուժեղ լինենք, որ խաղաղությունն ինքնիրեն գա, չվախենանք: Կա խոսք` ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, բայց մենք պատերազմի պատրաստ չենք»,- ասաց նա: 
 
Ալեքսան Մինասյանն ընդգծեց, որ կան նոր ձևեր, որոնցով կարող ենք պատսպարվել: «Ընդամենը 3 մլն դոլարի պարագայում բավականին պատսպարված կլինենք, բայց մենք ամենակարևորը պետք է անեին, մենք պետք է փոխեինք մեր բանակի տեսակը, իսկ մենք ուզում ենք ստանդարտներով հավասարվել մեր վրա հարձակված պետությանը: Մենք կարո՞ղ ենք Թուրքիայի դեմ այնպիսի զենքեր ունենալ, որ հաղթանակի հասնենք, դա հնարավոր չէ, սուտ է: Հնարավորությունն այն է, որ մենք պետք է փոխենք մեր մարտավարությունը: Ես արդեն 1000 անգամ ասել եմ, նույնիսկ հոգնել եմ ասելուց, պետք են այնպիսի մոտեցումներ, որ պատերազմը տեղափոխենք նրանց դաշտ, և թող իրենք մտածեն, ինչ է լինելու: Բայց արդեն 8 ամիս անցավ, և ոչինչ չի արվել»,- նշեց գնդապետը: 
 
Ըստ նրա` հիմա մենք խոսում ենք պատերազից, և հաշվի չենք առնում, որ օրինակ Երևանը նույնպես խոցելի է:  «Արդյո՞ք որևէ մեկին զգուշացրել են, ինչպես պետք է պաշտպանվի պատերազմի ժամանակ, ո՛չ: Այնինչ պետք է ամեն ինչ բերել կարգուկանոնի. մենք պատերազմի մեջ ենք, թվում է, թե Երևանը հեռու է, բայց ընդամենը 3 ժամվա ճանապարհ է: Այս գիտակցումը չկա: Մեզանից ամեն մեկը պետք է զինվոր դառնա, այլ տարբերակ չունենք»: 
 
Շարունակությունը` տեսանյութում
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը