«Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնը ոգեշնչող ծրագրով


«Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնը ոգեշնչող ծրագրով

  • 29-07-2021 18:47:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնը այս տարի կիրականացվի օգոստոսի 14-ից  29–ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: 
 
Տեղեկացնենք, որ «Ֆրեսկո» փառատոնի 2021 թվականի ծրագիրը կազմելիս հաշվի ենք առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ սոցիալական համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ:
 
Այս տարի փառատոնը ստացել է 4000 –ից ավելի հայտեր 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 43 երկրից: 
Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչներ, արվետագտներ, ովքեր մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում:
 
Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով: Փառատոնի շրջանակներում կստեղծվի մշակութային հարթակ, որտեղ ելույթ կունենան հայաստանյան և արտասահմանյան թե հայտնի, թե չբացահայտված ստեղծագործ անհատները և խմբերը, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը: «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. դասականից  մինչև ժողովրդական:
 
Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ռուսաստանից ժամանող Ալեքսեյ Արխիպովսկու  բացօթյա համերգը , ով հանդիսանում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը» աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, վիրտուոզ՝ մեկընդմիշտ փոխած ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին պատկերացումները: 
 
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: 
Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կրելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ - մշակութային գործիչների համար: 
 
Փառատոնին նաև կհուրընկալվեն մի շարք արտասահմանյան հյուրեր, ովքեր տեղացի մշակութային գործիչների հետ միասին «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն  հանդիսատեսի հետ` ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը: 
 
Ֆրեսկո միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության գլխավոր աջակցությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:
 
Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play